Բավ է պառակտվել
18-04-2015 11:15

Զինծառայողներին տեղափոխելու ժամանակ ՃՏՊ-ի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի առաջին ոլորանում, շրջադարձ կատարելիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել զառիթափ: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը մահացել է:
 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։