Բավ է պառակտվել
06-02-2015 11:09

Հայ զինվորի մահվան փաստով կհարուցվի քրեական գործ

Հայ զինծառայող Շեքսպիր Հակոբյանի մահվան փաստով կհարուցվի քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 3 կետով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության հողի վրա): 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր Ռուսաստանում և վերադարձել էր Հայաստան իր քաղաքացիական պարտքը կատարելու և բանակում ծառայելու նպատակով: Հիշեցնենք, որ զինվորը սպանվել էր Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծի արևելյան ուղղության հենակետերից մեկում: Ըստ ստացված տվյալների՝ զինծառայողը սպանվել էր ադրբեջանցի դիպուկահարի կողմից: