Բավ է պառակտվել
28-02-2015 08:37

Գիտնականները Մարսում առեղծվածային ավազահողմեր են նկատել

Գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են Մարսում ավազահողմեր առաջանում: Այդ կապակցությամբ Եվրոպական տիեզերական գործակալությունը որոշել է գալիք տարի կազմակերպել տիեզերական ExoMars Trace Gas Orbiter առաքելության նախագիծը Մարսում ավազահողմերը ուսումնասիրելու նպատակով: Հարկ է նշել, որ առաջին անգամ գիտնականները Մարսում ավազահողմ են նկատել 2012 թվականի մարտին և ապրիլին: Փոշու և ավազի սյուների բարձրությունը հասնում էր 250 կիլոմետրի: Գիտնականները արդեն մի քանի անգամ նկատել են նման երևույթներ: Ավազահողմերը տևում են տաս օր: Ներկյումս աստղաֆիզիկոսները չեն կարողանում բացատրել այդ երևույթի զարգացման մեխանիզմները: Սակայն կա մի քանի վարկած: Ըստ տվյալ վարկածի փոշու սյուները առաջանում են ջրի, ավազի և ածխածնի դիոքսիդի սառած մասնիկներից: Սակայն ինչպես հայտարարում են մասնագետները, եթե նրանք որպես հիմք ընդունեն տվյալ ենթադրությունը, ապա ստիպված կլինեն վերանայել օդի շրջանառության բոլոր մոդելները: