Բավ է պառակտվել
16-03-2015 08:41

Սեքսը երիտասարդացնում է ու բարելավում հիշողությունը

Մեծ տարիքում կայուն սեռական կյանքի առկայությունը դրական է ազդում հիշողության եւ կոգնիտիվ գործառույթների վրա։ Նման պնդում են անում հոլանդացի գիտնականները։ Նրանք համարում են, որ այդկերպ սեքսը երիտասարդացնող ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Նման եզրակացության համար հիմք են ծառայել Հոգեկան առողջության Ալտրեխտի կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները, որն անցկացվել է 58-98 տարեկան 1700 մարդկանց շրջանում։ Տարեց մարդիկ պատասխանել են իրենց սեռական կյանքի մասին հարցերի, մասնավորապես դրա որակի, պարբերականության եւ պահանջարկի մասին։ Բացի հարցումից տարեց մարդկանց առաջարկել են հիշողության, մտավոր կարողությունների ու աբստրակտ մտածողության ստանդարտ թեստ անցնել։ Ուսումնասիրությանը մասնակցողների 2/3-ը պատասխանել է, որ ունի մշտական սեռական զուգընկեր եւ կայուն սեռական կյանք։ Նույնքան մարդ ասել է, որ ինտիմ շփման անհրաժեշտություն ունի։ Նրանք համարում են, որ տարիքի հետ սեքսը չի կորցրել իր գրավչությունը։ Հարցման մասնակիցների այդ հատվածը լավագույն արդյունքներն է ցույց տվել կոգնիտիվ մեթոդների առումով։ Առավել վառ դա երեւում է հատկապես կանանց դեպքում։