Բավ է պառակտվել
04-12-2015 11:20

ՀՀ-ում ռուսական ռազմակայանում վարժանքներ են անցկացվում

Հայաստանի «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում մարտավարական հատուկ վարժանքներ են սկսվել ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ, որոնք ընթանում են 2015 ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումների շրջանակներում: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ծովի մակերևույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա դիպուկահարները կիրականացնեն բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում գոյատևման և դիպուկահարների դարանների կազմակերպման գործողություններ: Պարապմունքների ընթացքում մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար լայնորեն կկիրառվեն նմանակման միջոցներ: Տարվա ընթացքում դիպուկահարները յուրացրել են մարտավարական, կրակային, ինժեներային, ալպինիստական, հատուկ և այլ պատրաստություն, ընդ որում՝ հատուկ ուշադրություն Է դարձվել լեռնային տեղանքի պայմաններում անհատական նշանառման և թիրախների ընտրման կանոններին: Դիպուկահարների ուսուցման ընթացքում պարապմունքների շուրջ 30 տոկոսն անցկացվել Է օրվա մութ ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի կիրառմամբ: Ընդամենը ռազմական ուսուցմանը ներգրավված են 100 զինծառայողներ: