Բավ է պառակտվել
05-09-2015 14:12

Կայացել է ՀՀ կառավարության արտագնա նիստ. «Շանթ 2015»

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի անցակցման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն էր: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը, կառավարության ղեկավարը, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով, ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում: ՀՀ կառավարության արտագնա նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում: