Բավ է պառակտվել
05-09-2015 12:49

«Շանթ 2015»-ի շրջանակներում օդային տագնապ Տավուշում (լուսանկարներ)

Այսօր առավոտյան «Շանթ-2015» ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունների շրջանակում ստացվել էր տեղեկատվություն, որ հակառակորդը օդային հարձակում է գործել, և հայտարարվել է օդային տագնապ: Տավուշի մարզպետարանի պաշտոնական էջի հաղորդմամբ, պայմանականորեն վնասվել է մեկ բնակելի շենք, կան տուժածներ, վիրավորներ, որոնք կարիք ունեն օգնության:

Կարճ ժամանակում Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատի ուժերով կատարվել են փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ. տուժածները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Տարածքում աշխատում էին մարզային ոստիկանության ուժերը՝ տեղում ապահովելով հասարակական կարգի պահպանությունը:


Արդյունքների մասին զեկուցվել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին և ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանին: Աշխատանքները մարզպետի և գեներալի կողմից գնահատվել են դրական: