Բավ է պառակտվել
29-10-2016 12:17

Մարդը մահից հետո հարություն առնելու հնարավորություն ունի. գիտնական

Ամերիկացի գիտնական Ռոբերտ Փոլ Լանզան կարծում է, որ մահից հետո մարդը բոլորովին այլ տիրույթում է հայտնվում եւ հարություն առնելու հնարավորություն ունի: 

Հարկ է նշել, որ մասնագետը ոչ միայն ենթադրություն է հայտնել, այլ կարողացել է դա ապացուցել բիոցենտրիզմի տեսության օգնությամբ:

Գիտափորձի ընթացքում պրոֆեսորը մարդու կյանքը համեմատել է բույսերի աճի գործընթացի հետ, որոնք ծաղիկ տալուց առաջ թառամում են:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Փոլ Լանզան հայտնի է դարձել ցողունային բջիջների մասին իր աշխատանքի շնորհիվ: 2003 թվականին նա մաշկային բջիջների օգնությամբ ցուլ է կլոնավորել, որը մահացել է գրեթե 25 տարի առաջ, Սան Դիեգոյի կենդանաբանական այգիներից մեկում: