Բավ է պառակտվել
20-11-2015 09:34

Ձմռանը կանանց բնավորությունը փչանում է

Ինդիանայի համալսարանի գիտաշխատողները կարծում են, որ ձմռանը բազմաթիվ կանայք ագրեսիվ են դառնում: Նրանց կարծիքով, ագրեսիայի պատճառը ձմեռային կարճ օրերն են, մասնավորապես՝ արտադրվող մելատոնին հորմոնը, որը կախված է լուսավորությունից: Մասնագետները նման եզրահանգման են եկել դաշտամկների մասնակցությամբ փորձի արդյունքում՝ նշելով, որ հետազոտության արդյունքները միանգամայն կիրառելի են մարդկանց պարագայում: Հարկ է նշել, որ մարդկանց ագրեսիայի համար որոշակի հորմոններ են պատասխանատու. տղամարդկանց մոտ՝ տեստոստերոնը, կանանց մոտ՝ մելատոնինը: Մելատոնին հորմոնի մակարդակը բարձրանում է օրվա մութ ժամանակահատվածում: Այսպիսով, ձմեռային կարճ օրերը նպաստում են մելատոնին հորմոնի՝ մեծ քանակությամբ արտադրությանը, ինչի հետեւանքով աճում է նաեւ կանանց ագրեսիվությունը: