Բավ է պառակտվել
25-11-2016 07:29

Գիտնականներ. Աշխատավարձը կախված է քնի տևողությունից

Սան Դիեգոյի համալսարանի մասնագետները հետաքրքիր կապ են հայտնաբերել քնի եւ աշխատավարձի միջև:

Գիտնականների հաշվարկով՝ հանգստի գոնե մեկ լրացուցիչ ժամը աշխատակցի աշխատավարձը միջինում 1.3 տոկոսով բարձրացնում է։

Փորձագետները նշում են, որ այդ հետազոտության մեջ ճշմարտության հատիկ կա, քանի որ քունն առած մարդու աշխատանքի արտադրողականությունը բարձրանում է, եւ հետեւաբար բարձրանում է աշխատավարձը։

Ընդ որում մասնագետները հիշեցնում են, որ յուրաքանչյուր մարդու դեպքում դա անհատական է։ Ոմանք, օրինակ, 4-6 ժամ են քնում եւ իրենց հանգստացած են զգում։

Իսկ մյուսները կարող են 10 ժամ քնել եւ հոգնած մնալ։ Դրա համար գիտնականները յուրաքանչյուրին խորհուրդ են տալիս ընտրել քնի անհատական ռեժիմը։