Բավ է պառակտվել
17-02-2016 11:04

Երկիր մոլորակի վրա կարող են նորից դինոզավրեր հայտնվել

Գիտնականները կարծում են, որ 2050թ. Երկիր մոլորակի վրա կարող են նորից դինոզավրեր հայտնվել: Բրիտանիայի Ադամ Սմիթի համալսարանի մասնագետները վստահ են, որ արհեստականորեն հնարավոր է վերստեղծել չթռչող թռչունների տարբեր տեսակների առաջացման գործընթացը: Գիտնականների կարծիքով էվոլյուցիոն գործընթացը հնարավոր է գործարկել հակառակ ուղղությամբ և սելեկցիոն խաչասերման միջոցով մեր մոլորակ վերադարձնել դինոզավրերին: Հաշվի առնելով, որ թռչունների որոշ տեսակներ պահպանել են դինոզավրերի մասնիկներին շատ նման ԴՆԹ-ներ, այդ կենդանիների վերստեղծման գործընթացը այդքան էլ բարդ չէ: Թեպետ այդ գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել: Բանն այն է, որ հսկա մողեսների արտաքին տեսքը հնարավոր կլինի ստանալ աստիճանաբար՝ յուրաքանչյուր նոր սերնդի համար գեները փոփոխելու միջոցով, ինչը տասնամյակներ կպահանջի: