Բավ է պառակտվել
24-09-2016 16:44

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի տղամարդկանց են նախընտրում կանայք

Վարշավայի տնտեսագիտության դպրոցի գիտնականները վերլուծել են ավելի քան 500 մարդու մասնակցությամբ ծանոթությունների փորձի տվյալները: Ծանոթությունից հետո մասնակիցները պետք է պատասխանեին՝ կցանկանային նորից տեսնել այդ մարդուն, թե ոչ: Նաեւ պետք էր յուրաքանչյուրի ինտելեկտն ու ֆիզիկական գրավչությունը գնահատել 10 բալանոց սանդղակով, տեսակետից:

Հետազոտողները վերլուծել են ստացված տվյալները լոգիստիկ ռեգրեսիայի օգնությամբ: Այս մեթոդը նրանց թույլ է տվել ըստ ինտելեկտի ու գրավչության գնահատականի՝ կանխատեսել ՝ մարդը «այո», թե «ոչ» կասի:

Պարզվել է, որ գեղեցիկ տղամարդիկ հիմնականում հակված են ընտրել գեղեցիկ կանանց: Բայց կանայք չէին մերժում բոլոր ոչ գրավիչ տղամարդկանց: Եթե տղամարդը գրավիչ չէ, բայց խելացի է, նա դեռ «այո» պատասխանին արժանանալու շանսեր ունի:

Կինը ամենայն հավանականությամբ «այո» կասի այն տղամարդուն, ում որպես խելացի ու գրավիչ է ընկալում: Այդուհանդերձ նրա որոշման վրա ավելի շատ խելացիությունն է ազդում քան գրավչությունը:

Որքան գրավիչ է մարդը՝ այդքան շատ են «այո» գնահատականը ստանալու նրա շանսերը: Մյուս կողմից էլ եթե մարդը 10-ից 10 միավոր է ստանում գրավչության մասով, նրա շանսերը դեռ ընդամենը 30 տոկոսի են հասնում, եթե նա այնքանով հիմար է, որ նույնիսկ կոշիկի կապերը չի կարող կապել:

Ինտելեկտի սանդղակով տասից երկու միավորը ընտրված լինելու 55 տոկոս է ապահովում, իսկ տասից հինգը՝ արդեն 80 տոկոս: Ինտելեկտի գնահատականի հետագա բարձրացումը արդեն գրեթե չի ազդում ընտրված լինելու շանսերի վրա:

Կանայք, որոնք գրավչության տեսակետից չորս բալից կամ ինտելեկտի տեսակետից ՝ երկու բալից քիչ միավորներ են ստացել՝ ընտրված լինելու շատ քիչ շանսեր ունեն: Արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ավելի բծախնդիր են, քան կանայք, ընդ որում նրանք գեղեցկությունն ավելի են գնահատում, քան խելքը: