Բավ է պառակտվել
03-11-2015 09:32

Գիտնականները պարզել են ամուսնության համար իդեալական տարիքը

Ամերիկացի գիտնականները պարզել են ամուսնության երդում տալու իդեալական տարիքը: Ուսումնասիրության համաձայն, ավելի ամուր են այն ընտանիքները, ովքեր ամուսնացել են 30-40 տարեկանում: Ըստ փորձագետների, հենց այդ տարիքում են տղամարդիկ և կանայք ավելի շրջահայաց, և հարաբերություններին վերաբերում են մեծ լրջությամբ:  Բացի տարիքից, ըստ ամերիկացի գիտնականների, հաջող ամուսնության համար կարևոր գործոններ են նաև՝ զույգի սոցիալական կարգավիճակն ու նրանց զարգացվածության մակարդակը: Բրիտանացի գիտնական Էնդրյու Մարշալը համաձայն չէ ամերիկացի գիտնականների հետ: Նրա կարծիքով, միայն տարիքը չէ, որ կարևոր է ամուր ընտանիք կազմելու համար: Բրիտանացի գիտնականի խոսքով, կարող են ամուսնանալ և երկար տարիներ միասին ապրել նաև ավելի երիտասարդները, բայց այն պայմանով, որ նրանք ամբողջությամբ գիտակցում են ուրախության և դժբախտության պահերին միասին լինելու պատրաստակամությունը: