Բավ է պառակտվել
24-03-2016 12:31

Գիտնականները հերքել են շիկահեր կանանց հիմարության մասին համոզմունքը

Օհայոյի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ շիկահեր կանանց IQ –ն ավելի բարձր է, քան այլ գույնի մազեր ունեցող կանանց IQ –ն: Մասնագետները վերլուծել են 14-ից 21 տարեկան 10 878 ամերիկուհիների մասնակցությամբ հետազոտության տվյալները: Մասնակիցները անցել են թեստ, որը Պենտագոնն է կիրառում նորեկների մտավոր ունակությունները գնահատելու համար: Ինտելեկտի ընդհանուր մակարդակը ձեւավորվում է բառապաշարից, տեքստի ընկալումից, մաթեմատիկայի իմացությունից ու մաթեմատիկ մտածողության ունակությունից: Վերլուծությունը ցույց է տվել, որ շիկահեր կանանց միջին IQ –ն 103.2 է: Համեմատության համար ասենք, որ շագանակագույն մազեր ունեցող կանանց IQ –ն 102.7 է կազմել, թխահերներինը՝ 101.2, իսկ կարմրահերներինը՝ 100.5: Հետազոտողները չգիտեն, արդյոք մազերի գույնի ու մտավոր ունակությունների միջեւ գենետիկ կապ կա: Նրանք ենթադրում են, որ IQ –ի տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ շիկահեր կանայք հաճախ մեծանում են այնպիսի միջավայրում, որը բարենպաստ է մտավոր զարգացման համար: