Բավ է պառակտվել
24-09-2016 09:33

Գիտնականներ. Ինչու է ձեռագիրը փոխվում նույնիսկ հասուն տարիքում

Օրագիր պահող մարդկանց մեծ մասը կարող է հաստատել, թե ինչ ուրախություն է պարգևում հին գրառումները ընթերցելը: Դա հրաշալի հնարավորություն է հիշել անցյալի իրադարձությունները, խոսակցությունները, փոքր հոգսերն ու ուրախությունները, որոնք այն ժամանակ այնքան անկարեւոր էին թվում, իսկ հիմա՝ այդքան կարևոր:

Բայց զվարճալի ու զարմանալի կարող են թվալ ոչ միայն իրադարձությունները, այլեւ ձեռագիրը, որով գրված է եղել այդ ամենը: Հին ձեռագիրը նույնպես կարող է դառնալ ձեր կյանքի պատմության մի մասը:

Կարող է տարօրինակ թվալ, որ ձեռագիրը ժամանակի ընթացքում փոխվում է: Գիտական տեսակետից դրա համար որեւէ պատճառ չկա: Մանկության տարիներին մենք յուրացնում են փոքր մոտորիկան, սովորում բռնել գրիչը: Հետո դպրոցում այնքան ենք գրում, որ թվում է, թե ձեւավորված ձեռագիրը ամբողջ կյանքի համար է: Բայցեւայնպես ձեռագիրը փոխվում է, ու հինգ տարի հետո այն արդեն բոլորովին ուրիշ է լինում:

Ըստ էության ձեռագիրը շատ արագ է փոխվում, ու հակառակ տարածված տեսակետին՝ այն ոչ մի առնչություն չունի մեր ներաշխարհի ու խառնվածքի հետ: Գրաֆոլոգիան,որը փորձում էր ըստ ձեռագրի որոշել գրողի բնավորությունը կամ նրա հոգեբանական վիճակը, կեղծ գիտություն է ճանաչվել, որը ոչ մի հիմք չունի:

Եթե արդարացի լինենք՝ կան մի քանի իրավիճակներ, երբ ձեռագիրը կարող է ավելի շատ բանի մասին վկայել: Օրինակ տարեց մարդկանց մոտ անընթեռնելի ձեռագիրը կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության զարգացման նշան: Երեխաների մոտ վատ ձեռագիրը կարող է կապակցված լինել ուշադրության ու հիպերակտիվության դեֆիցիտի ախտանիշի հետ: Բայց մնացած դեպքերում ձեռագիրը բոլորովին էլ պատուհան չէ դեպի ներաշխարհ: Այն պարզապես գործիք է:

Ձեռագիրը փոխվում է, որպեսզի զարգանա ու համապատասխանի մարդու աճող պահանջներին:

Դա նշանակում է որ ձեռագիրը կարող է փոխվել նաեւ նույն պահին՝ ասենք շնորհավորական բացիկն ու գործնական երկտողը բոլորովին այլ ձեռագրերով կարող են գրվել:

Տարիների ընթացքում, հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, մարդիկ ավելի հազվադեպ են գործածում գրիչ, դրա համար էլ ամեն անգամ մեր ձեռագիրը ուրիշ է թվում: Այլ կերպ ասած՝ ձեռագիրը փոխվում է մեր կյանքի ու սովորոթյունների հետ միասին: