Բավ է պառակտվել
08-09-2016 08:50

Գիտնականները պարզել են երկվորյակների ծնվելու օպտիմալ ժամկետը

Երկվորյակները պետք է ծնվեն նախանշված ժամկետից երեք շաբաթ առաջ, որպեսզի նվազի մանուկ ժամանակ մահանալու վտանգը: Սա պարզել է ԱՄՆ-ից, Կանագայից և Եվրոպայից գիտնականների միջազգային խումբը, որն ուսումնասիրել է միաժամանակ մի քանի երեխայով հղիության ավելի քան 35 հազար դեպք:

Երկվորյակների մահացած ծնվելու կամ հետծննդյան մահվան վտանգն ավելի բարձր է, քան մեկական ծնվող երեխաների: Ուստի բժիշկները երկվորյակ կամ եռյակ սպասող կանանց խորհուրդ են տալիս ծննդաբերել 40 շաբաթականից շուտ: Սակայն մինչ այժմ հայտնի չէր, նման երեխաների ծնվելու օպտիմալ ժամանակը:

Գիտնականները վերլուծել են 32 գիտական աշխատանք, որոնցում ուսումնասիրվել է բազմապտուղ հղիությունը և որոշվել է մեռելածինների և նորածինների մահացության ցուցանիշը: Հաստատված է, որ դիխորիալ երկվորյակների պարագայում, երբ յուրաքանչյուր պտուղ ունի իր ընկերքը, ծնվելու լավագույն ժամանակը հղիության 37-րդ շաբաթն է: Ընդամենը մեկ շաբաթով հետաձգումը հանգեցնում է հազարից 9,9 մահվան դեպքերի:

Իսկ միաընկերք երկվորյակների պարագայում հղիության օպտիմալ տևողությունը պետք է լինի 36 շաբաթականը:

Գիտնականների խոսքով, բազմապտուղ ծնելիությունները բավականին հազվադեպ են, սակայն մահացած ծնված երեխաների ընդհանուր թվից երկվորյակների մահվան մասնաբաժինը բարձր է (Մեծ Բրիտանիայում մինչև 10 տոկոս):