Բավ է պառակտվել
24-08-2016 11:34

Գիտնականները Անտարկտիդայում արագ աճող մեծ ճեղք են հայտնաբերել

Բրիտանացի երկրաֆիզիկոսները Անտարկտիդայի Larsen C սառցադաշտում ճեղքի կտրուկ աճ են արձանագրել: 2016 թ մարտից մինչև օգոստոս դրա երկարությունը ավելացել է 22 կիլոմետրով:

2016թ. ընթացքում ճեղքն աճել է ավելի արագ, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածի դիտարկումների ընթացքում: Ճեղքի հետագա տարածումը կհանգեցնի խոշորագույն սառցադաշտի տարածքի տասը տոկոսի ապամրացմանը: 

Այս դեպքում ջրի մեջ կհայտնվի շուրջ վեց հազար քառակուսի կիլոմետր տարածքով հսկայական այսբերգ, որի տարածքը համեմատելի է Շոտլանդիայի հետ: Գիտնականները հրաժարվել են կանխատեսել իրադարձության ճշգրիտ ամսաթիվը: Ելուստի դեգրադացիայի պատճառը գլոբալ տաքացումն է:

Larsen C-ն մեծությամբ չորրորդ սառցադաշտն է աշխարհում: Նրա ոչնչացման դիտարկումները վարում են մի քանի գիտնականներ: Մասնավորապես, MIDAS թիմը ելուստը վերահսկում է 2011 թվականից: 2002 թ.-ին ոչնչացել է Larsen В սառցադաշտը, որն իր չափերով հավասար էր ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգին: