Բավ է պառակտվել
10-09-2016 08:31

Գիտնականներ. Բարբի տիկնիկը վատ ազդեցություն է ունենում երեխաների վրա

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ Բարբի տիկնիկով խաղալը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա: 

Հետազոտությանը 6-8 տարեկան ավելի քան 100 աղջիկ է մասնակցել: Նրանց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի երեխաները Բարբի տիկնիկներով են խաղացել, իսկ մյուս երեխաներին համեմատաբար նորմալ մարմնի կազմվածքով խաղալիքներ են առաջարկել:

Արդյունքում պարզվել է, որ Բարբի տիկնիկով խաղացող աղջիկներն ավելի դժգոհ են իրենց քաշից, քան մյուս փոքրիկները: Մասնագետները զգուշացնում են, որ Բարբիի հետ ժամանակ անցկացնող աղջնակները կարող են սննդակարգի հետ կապված խնդիրներ ունենալ: