Բավ է պառակտվել
09-09-2016 16:56

ՀՀ-ից Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհի մի հատված ժամանակավորապես կփակվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 14-ից` ժամը 08.00-ից, ժամանակավորապես կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի մի հատվածը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ինչպես նշում, է գերատեսչության լրատվական ծառայությունը, Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։