Բավ է պառակտվել
20-03-2017 14:01

Եղանակային պայմանների պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհի հատվածը. ԱԻՆ

Բերդ-Ճամբարակ ճանապարհի հատվածը փակ է վատ եղանակային պայմանների պատճառով, այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի կայքում:
Գերատեսչության տվյալներով երկուշաբթի, ժամը 9.00-ի դրությամբ դժվարանցանելի են Վարդենյանց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
ԱԻՆ-ում ընդգծել են, որ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության համաձայն , Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը (որով անցնում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին) բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: