Բավ է պառակտվել
20-03-2015 11:38

Երևանում մեդիա համաժողովի մասնակիցները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հռչակագիր են ընդունել

Երևանում կազմակերպված «Արարատի ստորոտին» մեդիա համաժողովի մասնակիցները Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր են ընդունել: Հռչակագրում, մասնավորպես, նշված է. «Մենք՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա համաժողովի մասնակիցներս, տարբեր երկրների, ազգերի և հավատքի ներկայացուցիչներս, հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդին և պատվում ենք Օսմանյան կայրության կողմից 1915 թվականին կազմակերպված Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Մենք հանդես ենք գալիս հայության և նրա դարավոր մշակութային ժառանգության ոչնչացմանը, հայ ժողովրդի տեղահանման, զանգվածային կոտորածների, ջարդերի և էթնիկական ոչնչացումների հետ կապված իրադարձությունները դատապարտելու օգտին»: Հռչակագրում ողջունվում է Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Ուրուգվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Լեհաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Կանադայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Չիլիի և Վատիկանի կառավարությունների կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը: «Հա ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք չեն կարող անտարբեր մնալ Թուրքիայի և մի շարքայլ երկրների ղեկավարության կողմից Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց Ցեղասպանության փաստը մոռացության մատնելու փորձերի հանդեպ: Մենք դատապարտում են 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժխտումը և այն համարում ենք պատմական փաստերի կեղծում, որոնք խեղաթյուրում են այդ ողբերգության պատճառները, մեխանիզմները և հետևանքները: Հիշելով այդ պատմական իրադարձությունները մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն լրագրողներին, ովքեր աշխարհին պատմում էին Օսմանյան կայսրությունում կատարվող սարսափելի հանցագործությունների մասին: Մենք գիտակցում ենք մամուլի դերը և նշանակությունը և համարում ենք այն բոլոր ժողովուրդների միջև երկխոսության աջակցություն: Մենք կոչ ենք անում ողջ աշխարհի մեր գործընկերներին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին օգտագործել դրա զոհերի հիշատակի հավերժացմանը ուղղված բոլոր հնարավոր միջոցները, թույլ չտալ մամուլում մոռացության մատնել անցյալում կատարված հանցագործությունները, բնորոշելով այդ որպես մասնակցություն մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններում և կանխարգելել Հայոց Ցեղասպանության, Հոլոքոստի և ռասիզմի և քսենոֆոբիայի հողի վրա կատարված մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների նշանակության թերագնահատումը, միավորել ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ», - նշված է «Արարատի ստորոտին» մեդիա համաժողովի հռչակագրում: