Բավ է պառակտվել
19-03-2015 12:48

Միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Արարատի ստորոտին» անվանումը կրող միջազգային մեդիա ֆորումին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից Երեւան ժամանակ լրագրողներն այսօր՝ մարտի 19-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լրագրողները, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծանոթացել են ժամանակավոր ցուցանմուշներին: Հիմնական ցուցահանդեսը կբացվի ապրիլի 24-ին: Այնուհետեւ նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրի մոտ, ապա ձեռք ձեռքի տված շրջան կազմել կրակի շուրջը եւ խոնարհվել: