Բավ է պառակտվել
23-06-2015 19:19

Քաղաքացիները նոր պահանջներով շարժվեցին դեպի Բաղրամյան 26

Թումանյան փողոցով բարձրանալու ենք դեպի Բաղրամյան 26: Այդ մասին քիչ առաջ բարձրախոսով հայտարարվեց Ազատության հրապարակի հարթակից: Նախաձեռնող խմբի անդամը հստակեցրեց, որ իշխանություններից պահանջը նույնն է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Բացի այդ, ակտիվիստը մի քանի այլ պահանջ էլ ներկայացրեց՝ բոլոր բերման ենթարկվածները ազատ արձակվեն, ում վրա կա քրեական գործ, դրանք բոլորը կարճվեն:

Այս պահին ակցիայի մասնակիցները «հայեր միացեք» վակարկումներով շարժվում են դեպի Բաղրամյան փողոց: