24-09-2016 10:53

Եվրասիական քաղաքացիական ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

2016 թ. սեպտեմբերի 23-ին «Երիտասարդությունը հանուն ընդհանուր ապագայի» եվրասիական քաղաքացիական առաջին ֆորումի շրջանակներում, որն անցկացվում է Երևանում, միջազգային պատվիրակությունն այցելեց 1915 թ. ցեղասպանության զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:

Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի և Հայաստանի 30 մասնակիցները ծանոթացան հայ ժողովրդի ողբերգական պատմությանը, որը անամոք ցավ է աշխարհի միլիոնավոր հայերի սրտերում:

Այս ակցիայով երիտասարդական եվրասիական ընկերակցության ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց հարգանքն առ Հայաստանի պատմությանը և համերաշխությունը նրա քաղաքացիներին:

«Հայտնվելով այստեղ՝ հասկանում ես, թե ինչ ծանր փորձություններ են բաժին հասել հայ ժողովրդին: Եվ որպեսզի նման ողբերգություն այլևս թույլ չտրվի, յուրաքանչյուր ոք պետք է իմանա և հիշի իր պատմությունը և թույլ չտա, որ այն խեղաթյուրվի»,- նշեց Ղազախստանի պատվիրակ Ֆարիզա Օսպանը:

Հիշեցնենք, որ հուշահամալիրը կառուցվել է 1967 թ. 1915 թ. ցողասպանության զոհերի հիշատակին, երբ Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ ոչնչացվեց: Հուշահամալիրի տարածքում գտնվում է Հիշատակի ծառուղին, որտեղ աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներ ծառ են տնկել ի նշան ողբի և հայ ժողովրդի հետ համերաշխության: