Բավ է պառակտվել
07-03-2015 18:00

Գյումրիի պատահարի 17-ամյա մասնակիցը կարող է ազատազրկվել 7 տարով

 

Գյումրիում տեղի ունեցած պատահարի 17-ամյա մասնակից Սամվել Սարգիսյանին մեղադրանք է ներկայացվել երկու շաբաթ առաջ: Այդ մասին հաղորդել է Սարգսյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը: Նրա խոսքով Սամվելին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4 մասով (Խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առաարկաների գործադրմամբ), որը պատժվում է 4-7 տարի ազատազրկմամբ: «Իմ պաշտպանյալը ցուցմունքներ է տվել և հայտարարել է, որ ոչինչ չի արել», - ասել է պաշտպանը: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունցած պատահարը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով ակցիայի շարունակությունն էր: