Բավ է պառակտվել
06-10-2014 14:26

Վեճի ժամանակ գազի բալոնով հարվածել է 50-ամյա Լևոնի գլխին

Ոստիկանության Ճամբարակի բաժնում, սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 50-ամյա Լեւոն Վ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դպրաբակ գյուղում գտնվող խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 52-ամյա Գառնիկ Թ.-ն գազի բալոնով հարվածել է Լեւոն Վ.-ի գլխին:
Կատարվում է հետաքննություն: