Բավ է պառակտվել
13-07-2015 11:15

Սպանություն Երևանում

Երեկ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մալաթիայի Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Տեղեկությունը մեր զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ հուլիսի 12-ին շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Օհանովի 17 շենքի 14 բնակարանում կա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է ՌԴ քաղաքացի 1969 թվականին ծնված Համլետ Ասատրյանի դին: Նախնական տեղեկություններով Ասատրյանը սպանվել է պարանոցի շրջանում հասցված հրազենային վնասվածքից: