Բավ է պառակտվել
07-08-2015 11:53

Ավետիսյանների սպանության գործը կքննեն ՀՀ իրավապահ մարմինները

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը կքննեն Հայաստանի իրավապահ մարմինները, և դատավարությունը կանցկացվի հայկական դատարանում։  Իրադարձությունների նման զարգացման մասին առաջին անգամ դեռևս հունիսի վերջին հայտնել էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը՝ ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման արդյունքներով: Հունիսի 30-ին երկար բանակցություններից հետո գործի փոխանցման մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Մոսկվան այդ պայմանավորվածութունները չէր մեկնաբանում: Եվ միայն այս շաբաթվա սկզբին հայտնի է դարձել, որ ռուսական դատարանը կքննի միայն Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ռազմական հանցագործությունները: Դեռ հուլիսի 13-ին սպանության մասին գործն առանձնացվել է առանձին վարույթ և փոխանցվել հայկական կողմին: Երկու երկրների քննչական կոմիտեների և դատախազությունների պաշտոնական ներկայացուցիչները Պերմյակովի գործում այդ փոփոխությունները մեկնաբանել հրաժարվում են:Ռուս-հայկական հարաբերություններում հարկավոր էր այդ ժամանակ թույլ չտալ լարվածություն, ինչը հանձնարարվել էր Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Գյումրի ժամանած Բաստրիկինի խնդիրն է եղել «թույլ չտալ կոնֆլիկտի սրում»: Ռուսաստանի նախագահի գրասենյակում  բարձրաստիճան պատոնյանԳյումրիում բողոքի ցույցերի օրերին ասել է, որ «Հայաստանում իրավիճակը ժամանակին կարգավորելու խնդիրը չի կարողացել լուծել ռուս բարձրաստիճան ուժայիններից և ոչ մեկ»: Արդյունքում՝ զանգվածային ցույցերի պատճառ դարձած և հայ-ռուսական տնտեսական ինտեգրումը սպառնալիքի տակ դնող իրավիճակի համար Ռուսաստանի նախագահը պատասխանատու է համարել հենց Բաստրիկինին: Հետաքննության նախնական տվյալներով` ս/թ հունվարի 12-ին Հայաստանում ռուսաստանյան ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն ինքնակամ լքել է ծառայությունը, զենքով դուրս եկել Գյումրի քաղաք, ապա ավտոմատով գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի քնած 6 անդամներին, վիրավորել մանկանը, որը հետագայում ևս մահացել է հիվանդանոցում: