Բավ է պառակտվել
25-02-2016 11:05

Ստամբուլահայ տարեց կնոջն սպանեող հային ցմահ են դատապարտել

Ստամբուլի Սամաթիա թաղամասում 4 տարի առաջ 85-ամյա Մարիցա Քյուչուքին սպանելու մեղադրանքով Մուրադ Նազարյանը դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Ստամբուլահայ Մարիցա Քյուչուքի սպանության գործով վերջին դատական նիստի ժամանակ մեղադրայի պաշտպանը բազմաթիվ ապացույցներ է բերել, որ իր պաշտպանյալը միայնակ չի եղել դեպքի վայրում եւ կան գլխավոր գործող անձիք։ Իսկ մեղադրյալ Մուրադ Նազարյանն էլ շեշտել է, որ ինքը մինչ օրս ոչ մեկի հետ նույնիսկ չի վիճել, ուր մնաց մարդ սպաներ։  Դատարանը մեղավոր է ճանաչել Մուրադ Նազարյանին եւ ցմահ ազատազրկման դատապարտել։ Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։ Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանում են մեղադրում։ Բացի այդ, դեպքի վայրում այլ մարդկանց պատկանող արյան հետքեր են հայտնաբերվել, ինչին դատարանը եւս ուշադրություն չի դարձրել։