Բավ է պառակտվել
05-03-2016 16:54

Ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնականը սպառնացել է ՌԴ-ին

Սիրիայում թուրքական կողմից խոցված օդանավի կատապուլտված ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնական Ալփասլան Չելիքը խոստովանել է, որ Սիրիայում կառավարական ուժերի դեմ պայքարում իրենց ջոկատներին ամեն ինչում աջակցում է Թուրքիան։ Թուրքական Gazetevatan կայքի թղթակցի հետ զրույցում Ալփասլան Չելիքը մարտահրավեր է նետել ՌԴ-ին՝ ասելով, թե ՌԴ-ն միայն օդից է հարվածում, սակայն ինքը Ռուսաստանին ցանկանում է պատասխան տալ հենց ցամաքում։ «Մենք օդանավեր չունենք, որ ՌԴ-ի հետ օդում պայքարենք։ Մենք ՌԴ-ին Սիրիայում սպասում ենք ցամաքում»,-ասել է Ալփասլան Չելիքը։ Թուրք ազգայնականը խոստովանել է, որ Ասադի դեմ կռվող իրենց ջոկատներին ամբողջական աջակցություն տալիս է միայն Թուրքիան։ «Մեզ Թուրքիայից օգնում են Կարմիր մահիկը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգայնական կառույցները, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտասարդական թեւերը, քաղաքապետարանները եւ բազմաթիվ ՀԿ-ներ»,-նշել է Ալթասլան Չելիքը։ Նշենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ալփասլան Չելիքը Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ջոկատի կազմում մասնակցում է Սիրիայում կառավարական ուժերի դեմ պատերազմին։ Հենց այս ջոկատներն էին 2015-ի գարնանը զավթել հայաբնակ Քեսաբը։ Չելիքը աչքի ընկավ նրանով, որ Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24»-ի խոցումից հետո հայտարարել էր, թե ինքն է սպանել օդանավից կատապուլտված ռուս օդաչուին։