Բավ է պառակտվել
26-12-2014 10:37

Վանաձորում 49-ամյա կին է սպանվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրի Սերգեեւայի սպանության դեպքի առթիվ։ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12.10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադայի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով: 49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ գործով ձերբակալվել է կասկածյալը, որը 63-ամյա տղամարդ է: