Բավ է պառակտվել
25-11-2015 10:32

Սպանություն Երևանի կենտրոնում

Երևանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երիտասարդ է մահացել: Ինչպես հայտնել է Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների քննչական կոմիտեի քննիչի գլխավուրությամբ, դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայը անձը կրակել է Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Աթանյանի վրա, ինչի հետևանքով վերջիս զոհվել է: Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով : Դեպքի վայրում անց է կացվել հատազոտություն և նշանակվել դատա բժշկական փորձաքննություն: Այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Հանգամանքները պարզվում են: Քրեական գործի նախաքննության այս փուլում հանգամանքները ենթակա չեն հրապարակման: