15-01-2015 10:15

Գյումրիի սպանդի հեղինակը կալանավորվել է

Գյումրիում Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը երեկ երեկոյան կալանավորվել է, քանի որ ռուսական քրեական ընթացակարգերով ու օրենսդրությամբ կասկածյալին մեղադրանք առաջադրելը 48 ժամ է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանությունների և դասալքություն: Կալանքը որպես խափանման միջոց ընտրել է ռուսական կայազորի դատավորը, որն այստեղ քննում է հանցագործություններ զինվորական գործերով: