Բավ է պառակտվել
17-01-2015 09:46

ՌԴ-ն ունի Պերմյակովին իր տարածքում դատելու բոլոր հիմքերը.ԶԼՄ-ներ

ՌԴ-ն ունի բոլոր հիմքերը, որպեսզի իր տարածքում դատի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ մեղադրվող ռուս զինվորական Վիտալի Մերպյակովին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով այդ գործի հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրը: Գյումրիում նախօրեին երեկոյան բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Գյումրեցիները պահանջում են Պերնյակովին դատել Հայաստանում եւ ՀՀ օրենսդրությամբ: Բախումների հետեւանքով տուժել է առնվազն 14 մարդ: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս հատուկ միջոցներ են կիրառել: Մարդիկ վրդովված Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությամբ, պահանջում էին, որ Վալերի Պերմյակովին դատի ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանը: Սա հիմա ամենագլխավոր հարցն է, որ հուզում է տեղի բնակիչներին եւ նրանք երթով շարժվել են դեպի Գյումրիում ռուսական հյուպատոսության շենք: Բորբոքված բազմության դիմաց կանգնել է ոստիկանությունը, որից հետո էլ տեղի է ունեցել բախումը: Տուժել է 14 մարդ, այդ թվում լրագրողներ եւ իրավապահներ: Ոստիկաններից մեկը գլխուղեղի վնասված է ստացել: Միաժամանակ, «Իտերֆաքսի» աղբյուրը պնդում է, որ օրենքի համաձայն Պերմյակովը ռուսական  իրավազորության ներքո է եւ նրան պետք է դատեն Ռուսաստանում: Գործակալության զրույցակցի խոսքով՝ դասալքություոնը վերաբերում է Ռուսաստանի իրավազորությանը, իսկ 6 մարդու սպանությունը՝ ՀՀ իրավազորությանը: Բոլոր դրվագները պետք է միացվեն մեկ գործում, եւ միասնական դատաքննություն իրականացվի, ասել է աղբյուրը: