Բավ է պառակտվել
11-02-2015 14:50

Բողոքի ակցիա ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ

Վաղը՝ փետրվարի 12-ին, Հայաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա: Այդ մասին նշված է Facebook սոցցանցում՝ «Միանում եմ» նախաձեռնության էջում: «Հաշվի առնելով այն, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո անցել է մեկ ամիս, իսկ ժողովրդի պահանջն է մեղադրյալին հայ իրավապահներին հանձնելը,
Պահանջում ենք Հայաստանի Գլխավոր դատախազությունից ՝
-գործել թափանցիկ և հրապարակել ռուսաստանյան կողմի պատասխանը,
-երաշխավորել, որ մեղադրյալը կհանձնվի ՀՀ իրավապահներին,
-երաշխավորել, որ մեղավորը\մեղավորները պատասխանատվության կենթարկվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:
Կոչ ենք անում՝
-ղեկվարվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդկային խոստումներով,
- ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային պայմանագրերով, այլ ոչ թե այլ պետությունների Սահմանադրությամբ», - նշված է նախաձեռնության էջին: