Բավ է պառակտվել
17-01-2015 11:45

Գյումրեցի փոքրիկի մոտ հետվիրահատական բարդություններ չկան

Gisher.news-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշեց, որ գյումրեցի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժշկի խոսքով՝ առողջական վիճակը մնում է նույնը, փոքրիկը միացված է արհեստական շնչառության ապարատին: Հետվիրահատական բարդություններ չկան, բայց այս պահի դրությամբ առաջընթաց եւս չկա:
Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժայի վիրահատությունը տևել է մոտ 20 րոպե, կատարել են գլխուղեղի փորոքների դրենավորում:Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն, բայց ծանր: