14-05-2015 09:47

Փամբակ գետի մոտ ծառից կախված քաղաքացու դի է հայտնաբերվել

Մայիսի 13-ին` ժամը 08:00-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի փողոցի թիվ 15ա/1 շենքի ետնամասում, Փամբակ գետի ափամերձ ծառից կախված, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 40տ. տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Գր.Նարեկացի փողոցի թիվ 15ա/1 շենքի ետնամասում Փամբակ գետի ափամերձ ծառից կախված Վ. Մ.-ի դին (ծնվ. 1959թ.) իջեցրել և հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: