Բավ է պառակտվել
23-12-2014 10:24

Մոսկվայում ՊՆ հանրակացարանի մոտ զանգվածային ծեծկռտուք է եղել

Նախօրեին Մոսկվայի կենտրոնում ՊՆ հանրակացարանի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ կրակոցներով: Տարբեր տվյալներով տուժել է 2-5 մարդ: Ոստիկանությունից հայտնել են, որ կռվի մասնակցիներից առնվազն մեկը գազային ատրճանակ է օգտագործել: Նախնական տվյալներով, կոնֆլիկտը տեղի է ունեցել կնոջ պատճառով: Ոստիկանությունը հարցաքննում է կռվի մասնակիցներին, այդ թվում զենք կիրառողին: Տվյալներով, ծեծկռտուքին մասնակցել է առնվազն 20 մարդ: «Միջադեպի ժամանակ վիրավորվել է 5 մարդ»,-հեռուստաալիքին պատմել է ոստիկանության անանուն աղբյուրը: Թե ինչ վիճակում են տուժածները, չի հաղորդվում: երեք անհայտ անձինք մտել են ՊՆ հանրակացարանի շենք, որտեղ կոնֆլիկտ են ունեցել «Սլավյանկա» ընկերության աշխատակիցների հետ: Վեճը տեղափոխվել է փողոց, որտեղ տասնյակ երիտասարդներ են եղել: