Բավ է պառակտվել
05-11-2014 17:38

Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնությունների տեսագրություն կա. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է տեղեկությունները, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված այն լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ: Ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները: Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալություն պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին»: