Բավ է պառակտվել
25-04-2015 10:31

Ցեղասպանության հիշատակի արարողություններ՝ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի մոտ

Երեկ երեկոյան Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շուրջ մեծ թվով մարդիկ են հավաքվել, որտեղ անցկացվել են միջոցառումներ՝ ի հիշատակ Ցեղասպանության 100-րդ տարելիցի։  Քաղաքապետարանը լեփ-լեցուն է եղել: «100 տարի է անցել, բայց ոչ ոք չի մոռացել կատարվածը. հետևանքները շարունակում են զգացվել»,- ասում է Դավիթ Բալաբանյանը, ով մասնակցել է ուրբաթօրյա միջոցառմանը: Չնայած իր նախընտրական խոստմանը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ հիշեցնում է պարբերականը: