Բավ է պառակտվել
03-12-2014 16:14

Այս ձմեռ ՀՀ-ն ու Վրաստանը ռուս տուրիստներին ներգրավելու հավասար շանսեր ունեն

«Ժարկով տուր» ընկերության Միջին Ասիայի և Կովկասի բաժնի ղեկավար Ռենա Գալուստովան հայատարել է, թե այս ձմեռ ռուս տուրիստների ներգրավելու տեսանկյունից Հայաստանի և Վրաստանի շանսերը գրեթե միատեսակ են: Հարցազրույցում Գալուստովան հայտարարել է, որ Հայաստանի համար առավելություն է թռիչքի հարաբերականորեն ոչ բարձր արժեքը: Մոսկվայից Երեւան եւ հետդարձի ավիատոմսի արժեքը 17 հազար ռուբլի է: Համեմատության համար նշենք, որ Մոսկվայից Թբիլիսի հետդարձով ավիատոմսն արժե մոտ 30 հազար ռուբլի: