Բավ է պառակտվել
22-03-2016 08:54

Ռոստովում Բոինգի կործանման պատճառ կարող էր լինել բարձրության ղեկի անսարքությունը

Դոնի Ռոստովում Բոինգ 737-800 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել բարձրության ղեկի անսարքությունը: Նման վարկած են առաջ քաշում ԶԼՄ-ները:  Բարձրության ղեկը պարզապես կարող էր սառչել` ջերմաստիճանի կտրուկ անկումից, և, երբ օդաչուները հերթական վայրեջքի պահին փորձել են այն գործադրել, նրանց չի բավականացրել ժամանակը տեղաշարժել ղեկը: ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում մասնագետները Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած աղետը համեմատել են 2013 թվականին Կազանում տեղի ունեցած ավիաաղետի հետ և եկել եզրակացության, որ երկու դեպքում էլ թռիչքների վերջին րոպեներին տեղի ունեցած իրադարձությունները, նաև ինքնաթիռների վայրէջքն ու անկումը, բավականին նման են միմյանց:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում 2016թ. մարտի 19-ին վթարի էր ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: