14-02-2014 13:19

Տեառնընդառաջը նշվել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում Տեառնընդառաջը առիթով կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ: Նորք-Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջի միջոցառումը որպես կանոն անցկացվում է Ս. Աստվածածին եկեղեցու բակում, ուր տոնական սեղանների շուրջ հավաքված բնակիչներին ներկայացվել է տոնի խորհուրդը, իսկ 168 նորապսակ զույգեր օրհնություն են ստացել հոգևոր հովվից, նվերներ վարչական շրջանի ղեկավարից, այնուհետ նաև ցատկել են խորհրդանշական կրակի վրայով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Տեառնընդառաջը նշվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորանքի խոսքեր, հայկական ժողովրդական երգ ու պար, բարեմաղթանքներ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քանի որ այս օրը նաև նորապսակների օրհնության օրն է, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ նաև խորհրդանշական նվերներ են հանձնվել 70 նորապսակ զույգերի: