11-10-2014 12:47

Տղայի գերակայությունը հայկական ընտանիքներում 6 անգամ ավել է, քան աղջիկները.մասնագետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր news.gisher.ru-ն, այսօր աշխարհը նշում է Աղջիկ երեխայի միջազգային օրը: Այս առիթով կազմակերպվել էր լրագրողների ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հանդիպումը: «Օրվա խորհուրդն է՝ ուշադրություն գրավել աղջիկ երեխաների ցանկալի լինելուն, հնարավարություն տալ իգական սեռի ներկայացուցիչներին իրենց ներուժը իրագործել, բռնություններից ու խտրականություննեից զերծ պահել»,-մանրամասնեց բանախոսն ու հավելեց. «Հայաստանում մենք ունենք սեռով պայմանավորած երեխայի ընտրություն, որն ավելի պակաս խտրականություն չէ աղջիկ երեխայի նկատմամբ: ՀՀ-ում 100 աղջկա համեմատ ծնվում է 113 տղա, մինչևդեռ բնական հարաբերակցությունն է՝ 102-ը106-ին»: Ըստ Պարոն Հայրապետյանի՝ տղայի գերակայությունը հայկական ընտանիքներում մինչև վեց անգամ ավել է, քան աղջիկները: «Առաջին երեք պատճառներն են՝ ընտանիքի անունը, ցեղը շարունակելու ցանկություն, ծնողներին մեծահասակ տարիքում ֆինանսական աջակցության և սատարման խնդիրն, որը նորմալ է այն երկրների համար, որտեղ չկա սոցիալական կայուն աջակցման համակարգ, երրորդ պատճառը՝ տղամարդու գերակայող դերն ընտանիքում ու հասակությունում»:
Ասուլիսին ներկա Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանն էլ խոսելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին, ասաց, որ այս պահին աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, թե ինչպես կարող են լուծել այդ խնդիրը: Ըստ նրա, միայն օրենսդրական կարգավորմամբ հնարավոր չէ հասնել խնդրի լուծման, անհրաժեշտ է համալիր քայլեր: «Մեր երկրում շատ հաճախ կանայք ենթարկվում են ընտանիքի անդամների կողմից հոգեբանական ճշման այն պատճառով, երբ պարզվում է, որ պետք է աղջիկ երեխա ունենալ»: