Բավ է պառակտվել
18-03-2014 14:51

Երևանում տղամարդը իրեն ցած է նետել 9-րդ հարկից

Քիչ առաջ, Էրեբունի զանգվածի, Խաղաղ-Դոնի 12 շենքի 9-րդ հարկից, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն ցած է նետել մոտ 65-ամյա տղամարդ: Այս մասին տեղեկացնում են Gisher.news կայքին մոտ կանգնած աղբյուրները: Պարզվել է, որ տղամարդը Զեյթուն թաղամասի բնակիչ է, կինը գտնվում է հիվանդանոցում: Ոստիկանները փորձել են կապ հաստատեն մահացածի որդու հետ: Այժմ շենքի մոտ գտնվում են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Ականատեսները խուճապահար են և չեն կարողանում բացատրություն տալ: Ըստ նախնական տվյալների տղամարդը այդ շենքում ոչ մի հարազատ չունի: Այժմ պարզվում է դեպքի մանրամասները: