Բավ է պառակտվել
13-08-2014 09:22

Twitter-ը մարդուն հոգեկան հիվանդ է դարձնում

Թվիթերը մարդկանց հոգեկան հիվանդ է դարձնումԸստ նոր հետազոտության պնդման, որ Twitter-ը կարող է դառնալ պսիխոզի պատճառ: Բեռլինի գիտնականները հետազոտության ընթացքում դիտարկել են 31-ամյա կնոջ դեպքը, ով հոսպիտալացվել էր Twitter-ի չափից դուրս օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությամբ: Ուսումնասիրելով՝ ինչպես են սոցկայքերը ազդում հիվանդների ընկալման վրա, հետազոտողենրը հայտարարել են, որ դրանք կարող են խորացնել և նույնիսկ առաջացնել պսիխոտիկ ախտանիշներ: Նման եզրահանգման է եկել Հումբոլտի անվան Բեռլինի համալսարանի համալսարանական կլինիկայի հետազոտող, դոկտոր Յան Կալբիտերը: Հետազոտության մեջ ներկայացված կնոջն անվանում են միսիս Ս.: Վերջինս հոսպիտալացվել է սուիցիդային սևեռուն մտքերով, սակայն ոչ մի հիվանդությամբ չի տառապել: Առաջին ախտանիշնեը նրա մոտ հայտնաբերվել են հոսպիտալացվելուց 8 ամիս առաջ: Դրանից 4 ամիս առաջ կինը օրուգիշեր անցկացրել է Թվիթերում, հաղորդում է FedPost.ru-ն: Կինը պնդել է, որ հայտնի մարդիկ ծածկագրված հաղորագրությունների միջոցով խոսում են նրա հետ: Նա պնդել է, որ պետք է միշտ գտնվի ցանցում, որպեսզի օպերատիվ կերպով արձագանքի իրեն ուղարված առաջադրանքները: