30-09-2014 10:38

Թուրք գործարարը Երևում շենք է կառուցու՞մ

Թուրքական խոշոր Ozturkler holding-ի խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթուրքն առաջին թուրք գործարարն է, ով Հայաստանի շուկա է մտնում բնակարանաշինությամբ:
Թուրքական Sabah պարբերականի հետ զրույցում Ozturkler holding-ի նախագահ Յուսուֆ Օզթուրքը հայտնել է, թե այս պահին Երեւանում սկսել են բնակելի շենքի շինարարություն: «Առաջին թուրքն եմ, որ Հայաստանում գործ եմ սկսել: Փոքր երկիր է, սակայն անհավատալի փողեր կան»,-ասել է Յուսուֆ Օզթուրքը:
Թուրք գործարարը նշել է, թե խոշոր շինարարություն է իրականացնում Սաուդիան Արաբիայում եւ աֆրիկյան մի շարք երկրներում: