Բավ է պառակտվել
15-05-2014 10:02

Ոստիկանները ցրել են Ստամբուլում բողոքող մարդկանց

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում ածխահանքի պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 245 հանքափոր է մահացել։ Դեպքի առթիվ Թուրքիայի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։ Ստամբուլում և Անկարայում ոստիկանությունը կոշտ դիմադրություն է ցույց տվել:

Ստամբուլի որոշ շրջաններում հասարակական տարբեր կազմակերպությունների կոչով հավաքվել և դեպի Թաքսիմ քայլերթ են կազմակերպել հարյուրավոր մարդիկ, սակայն ճանապարհին ոստիկանությունն սկսել է արցունքաբեր գազ, ջրի շիթեր կիրառել։

Անկարայում ևս դեպի հանքափորի հուշարձան կազմակերպված քայլերթը ոստիկանության կողմից կասեցվել է։

Թուրքիայի Էսքիշեհիր, Քասթամոնու, Անթալիա քաղաքներում ցույցերն ու հիշատակի միջոցառումները շարունակվում են։