Բավ է պառակտվել
05-08-2014 17:01

Թուրքերը շարունակում են վերացնել ազգային փոքրամասնությունների հոգևոր և նյութական արժեքները

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը նշեց, թե Թուրքիայի Հանրապետությունն այսօր էլ շարունակում է նախնիների որդեգրած քաղաքականությունն իր եկրրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ վերացնելով նրանց հոգևոր և նյութական արժեքները:
՛՛Ասորական միություններն ու կազմակերպությունները պահանջում են, որ Թուրքիան դատապարտվի միջազգային ատյանների կողմից, և ցեղասպանության հետևանքով տարածքների ու նյութական արժեքների կորուստները հատուցվեն միջազգային նորմերի սահմաններում՛՛,-նշել է նա:
Ըստ Խոսրոևի ասորիների ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր, իսկ Իրաքի Մոսուլում, իրենց պապենական հողերի վրա՝ Նինվեի տարածքում, ապրող 40-50 հազար ասորիների վիճակն ահավոր է:

՛՛Ասորիներից պահանջում են դավանափոխ լինել, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են, այնպիսի հարկեր են դնում, որ ստիպված են լինում լքել երկիրը՛՛:

Հոգևոր հայր Նիկակին Յուխանովը մեծ ցավ հայտնեց այսօր ասորիների հետ կատարվողի առնչությամբ. ՛՛Մենք բոլոր գերտերություններին կոչ ենք անում բացել իրենց ականջներն ու աչքերը և տեսնել՝ ինչ է կատարվում այսօր աշխարհում: Մենք չունենք պետություն և իշխանություն, բայց մեր հույսը Աստծո վրա է, և աղոթում ենք՛՛:

Նշենք, որ ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն օգոստոսի 7-ն է: