20-01-2014 15:15

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ, ժողովուրդն է ընտրելու իր նախագահին. Ա.Շաքարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման շամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը հիշեցրեց, որ այս տարին Թուրքիայի համար ընտրական տարի է և մարտին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կարող են որոշիչ լինել հետագա ընտրությունների համար:
«Օգոստոսին առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ տեղի կունենան նախագահական ընտրություններ: Առաջին անգամ ժողովուրդն է ընտրելու նախագահին, այլևս նախկինի նման խորհրդարանի կողմից չի ընտրվելու: 2015-ին արդեն խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենալու»,- ասաց Արտակ Շաքարյանը: Բանախոսը համոզմամբ, նախորդ տարի Թուրքիայում տեղի ունեցած ներքին խռովությունները՝ Գեյզի դեպքերը, հարվածեցին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությանը, որը նախագահի հիմնական թեկնածուներից է համարվում:
«Այս ամենը խոսում է Թուրքիայի իշխանական ճամբարի երկպառակությունների մասին: Հիմա բոլորը խոսում են ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում» կուսակցություն) առանց Էրդողանի գաղափարի մասին, Գյուլենը փորձելու է նրան հանել, բայց այսօր էրդողանին այլընտրանք չկա, քանի որ վերջինս չպատրաստեց թիմից որևէ մեկին, որ ղեկավարի կուսակցությունը: Էրդողանը ուզում է դառնալ նախագահ, հետևաբար նա չի կարող առաջնորդել կուսակցությունը, բայց դա անելու համար նա այսօր փորձում է օրենք փոխել»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում Թուրքիայում բնակվող հայերին , Արտակ Շաքարյնն ընդգծեց. «Հայության համար մյուս հնարավոր թեկնածուները ավելի վտանգավոր են: Վերջին խորհրդարանական 3 ընտրությունների ժամանակ հայության մեծամասնությունն իր ձայնը տալիս էր ԱԶԿ-ին, որի ղեկավարը վարչապետն է: Առաջին ընտրություններին տվեցին, որովհետև նոր էր և հույս էր ներշնչում, մյուս երկրորդին հասկացան, որ սա է այն դեռևս միակ կուսակցությունը, որը ավելի բաց է ու հանդուրժող: Նույն ԱԶԿ-ն օրենքով թույլատրեց ցեղասպանություն բառը գործածել: Էրդողանը փորձում էր ազգայնական ուղին ճնշել, որը տանելի վիճակ էր ստեղծել հայության համար»։